Facebook-ը, Google-ը Microsoft-ը պայքարում են կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության դեմ
Advertisement 1000 x 90

Facebook-ը, Google-ը Microsoft-ը պայքարում են կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության դեմ

Ամերիկյան Facebook, Google և Microsoft ընկերությունները, ինչպես նաև LinkedIn-ը, Reddit-ը, Twitter-ը և YouTube-ը համատեղ հայտարարության մեջ հայտնել են, որ համագործակցում են` կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվությանն հակազդելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք սերտորեն համագործակցում ենք COVID-19-ի դեմ պատասխան գործողությունների ոլորտում: Մենք միլիոնավոր մարդկանց օգնում ենք կապի մեջ մնալ միմյանց հետ և միասին պայքարել վիրուսի մասին ապատեղեկատվության դեմ, վստահելի կոնտենտ ենք տարածում մեր հարթակներում և կիսվում ենք հրատապ թարմացումներով՝ համագործակցելով ամբողջ աշխարհի պետական առողջապահական հաստատությունների հետ»,- նշվում է Facebook- ի տարածած համատեղ հայտարարության մեջ:

Ընկերությունները նմանատիպ քայլերի կոչ են արել նաև մյուս ընկերություններին` նշելով, որ իրենք աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի «համայնքներն առողջ և ապահով լինեն»:

news.am