ՀՀ Առողջապահության և աշխատանքի տեսչությունը որոնում է կորոնավիրուսը իբր բուժող դեղամիջոցների մասին կեղծ տեղեկատվություն տարածող մարդուն
Advertisement 1000 x 90

ՀՀ Առողջապահության և աշխատանքի տեսչությունը որոնում է կորոնավիրուսը իբր բուժող դեղամիջոցների մասին կեղծ տեղեկատվություն տարածող մարդուն

ՀՀ Առողջապահության և աշխատանքի տեսչությունը գործ է հարուցել, որպեսզի գտնի այն մարդուն, որը սոցցանցերում կեղծ տեղեկատվություն է տարածել իբր COVID-19 կորոնավիրուսը բուժող դեղամիջոցների մասին։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ Առողջապահության և աշխատանքի տեսչության պետ Հակոբ Ավագյանը։

«Պետք չէ տուրք տալ համացանցում կորոնավիրուսը բուժող դեղորայքի վերաբերյալ տարածվող հայտարարություններին։ Այդ մասով մեր իրազեկման բաժնի կողմից զեկուցագիր է գրվել, և մենք այժմ վարույթ ենք հարուցել, որպեսզի գտնենք նման դեղեր գովազդողին։ Այդ դեղն իր անվանումով և բնութագրով շփոթություն է առաջացրել մարդկանց շրջանում։ Այս հարցով զբաղվում է դեղերի վերահսկողության վարչությունը, հուսով եմ, որ արագ կգտնենք այդ լուրը տարածող անձին և նման երևույթները մեր վարույթների շրջանակում կվերացվեն», – ասաց Ավագյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում, վերջին տվյալներով, արդեն վարակի 102 հաստատված դեպք կա։ Նրանց 75 տոկոսը կապված է Էջմիածնի և Երևանի արտադրամասի դեպքերի հետ։ Ավելի քան 100 քաղաքացիներ, որոնք մարտի 16-ին ժամանել են Իտալիայից, կարանտինի տակ են դրվել։

med.news.am