Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է․
Քաղաքապետը սպառնում է «գլուխ կտրել»:
Ատելության մթնոլո՞րտ: Չէէէէէ, դժվար, մեր քաղաքապետը միայն սեր է սփռում:
Այդպես էլ չենք հասկանում` ինչու՞ է այսօր առանձնակի և սովորականից ավել ջղաձիգ: Գուցե՞ նոստալգիա է: Հիշել է` ՀՀԿ-ի ժամանակ ինչպես էր զարմանալիորեն անխոչընդոտ փայլուն գործունեություն ծավալում հայտնի հեռուստաալիքում, որի պատկանելիությունը չարժի արդեն նշել, քանզի բոլորն են տեղյակ: Այսօր էլ հիշել է նախկին քաղաքային իշխանություններին: Անընդհատ մեջբերում հա մեջբերում է:
Ձեր մանիպուլատիվ պահվածքի դեմ իմունիտետ ենք ձևավորել, արդեն նշանակություն էլ չենք տալիս:
Մի բան էլ. կամաց գոռացեք, պրն. քաղաքապետ: Զուտ անվտանգության նկատառումներից ելնելով: Գուցե վարակակիր եք: Իսկ թքի միջոցով օդակաթիլային վիրուսը փոխանցվում է: