Գիտեք, որ ԱՄՆ փաստարկված քաղականություններ իրականացնող պետություն է (մեծամասամբ): Կորոնավիրուսի դեմ պայքարը բացառություն չէ: Բլումբերգով լսում եմ համապատասխան պաշտոնյայի զրույցը այս պահին իրենց գործողությունների տրամաբանության մասին: Կարևոր մի հատված գրեմ այստեղ:
Նա ասում է հետևյալը. «Մենք դիտարկում ենք բոլոր նոր վարակվածների թիվը ամեն օր, համադրում ենք դրանք այս պահին հիվանդանոցներում առկա մահճակալների թվի հետ և հասկանում ենք, որ պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկել վարակման արագությունը դանդաղեցնելու համար: Դրա համար այսօրվանից հրահանգում ենք, որ աշխատատեղերում մարդկանց խտությունը նախկին որոշված 50% փոխարեն լինի 25% (օրինակ, եթե գործարանում աշխատել են 100 հոգի, մինչև այս պահը իրավունք ունեին 50, իսկ հիմա միայն 25-ը): Սա ի լրումն այլ գործողությոնների:
Ընդ որում, Նյու Յորքի ներկա վիճակը համեմատեց 9/11 վիճակի հետ և ասեց, որ գրեթե բոլոր մասնագետները ասում են, պարզ չէ թե սա ինչ ուղղությամբ կգնա և, երբ կդադարի»:
Հովհաննես Ավետիսյանի էջից: