«Չգիտեմ, մտածված է թե ոչ, բայց այն ժամանակների համար հանդուգն քայլ է» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Չգիտեմ, մտածված է թե ոչ, բայց այն ժամանակների համար հանդուգն քայլ է»

Տիգրան Վարագ օգտատիրոջ ֆեյսբուքյան էջից. «Վերջապես: Երկար տարիներ Հայկական լեռնաշխարհն ուսումնասիրելուց հետո առաջին անգամ հանդիպում եմ, որ սովետական ժամանակաշրջանի դոցենտը խոսի այն մասին, որ Հայկական լեռնաշխարհի սովետական հատվածը վերանվանել են Փոքր Կովկաս։ Այնպես ինչպես Լեռնաշխարհի թուրքական հատվածը վերանվանեցին Արևելյան Անատոլիա։

Չգիտեմ, մտածված է թե ոչ, բայց այն ժամանակների համար հանդուգն քայլ է։

Հեղինակ՝ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաձևաբանական բաժնի վարիչ Լևոն Զոհրաբյան։

Հեղինակ է մոտ 50 գիտական հոդվածների, մի քանի մենագրության, այդ թվում՝ ռուսերենով հրապարակված «Орография Армянского нагорья Ереван, 1979» հիմնարար աշխատությունը»:



Նման նյութեր