Հայաստանից ՌԴ մեկնած քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Advertisement 1000 x 90

Հայաստանից ՌԴ մեկնած քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն մեկնած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ: Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նաղդալյանը: