Մեր տուն են այցելել ոստիկաններ ու պարետի անունից հորդորում են ջնջել իմ գրառումը կարանտինի խախտման դեպքի հետ կապված․ Մարինե Խառատյան
Advertisement 1000 x 90

Մեր տուն են այցելել ոստիկաններ ու պարետի անունից հորդորում են ջնջել իմ գրառումը կարանտինի խախտման դեպքի հետ կապված․ Մարինե Խառատյան

Մեր տուն են այցելել ոստիկաններ ու պարետ Տիգրան Ավինյանի անունից հորդորում են ջնջել իմ նախորդ գրառումը կարանտինի խախտման դեպքի հետ կապված, «քանի որ խուճապ է առաջացրել երկրում»,- ֆեյսբուքյան իր գրառմամբ տեղեկացնում է լրագրող Մարինե Խառատյանը։

«Ասեցին, կսպասեն, մինչև ջնջեմ: Ի դեպ, ինձ զանգահարեց նաև Ալեքսանյանի փեսան՝ Դավիթը, որը ինձ դիմած աշխատակիցների ղեկավարն է ու ասաց, որ իրենք կարանտինի կարիք չեն տեսնում, քանի որ իրենց մոտ ամեն ինչ ախտահանել են ու իրենք «մակարոնով են ապահովում ողջ հանրապետությանը»: Ի դեպ, նա պնդեց, թե դեպքը տեղի է ունեցել «Սարտեքսում», ոչ թե «Ալեքս տեքստիլ»-ում: «Սարտեքսը» հայ-իտալական ընկերությունը գտնվում է «Ալեքս տեքստիլի» հարևանությամբ ու էլի պատկանում է Սամվել Ալեքսանյանին: Իսկ մեզ դիմած քաղաքացիները վախեցած էին, քանի որ վարակի օջախը իրենց աշխատանքի վայրի հենց հարևանությամբ է»,- գրում է նա։



Նման նյութեր