«Wizz Air»-ի առաջին չվերթով Վիեննայից Երևան է ժամանել ՀՀ 14 քաղաքացի
Advertisement 1000 x 90

«Wizz Air»-ի առաջին չվերթով Վիեննայից Երևան է ժամանել ՀՀ 14 քաղաքացի

«Wizz Air» ավիաընկերությունը մարտի 20-ին իրականացրեց Վիեննա-Երևան-Վիեննա ուղղությամբ առաջին չվերթը։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

«Վիեննայից Երևան է ժամանել ՀՀ 14 քաղաքացի, իսկ Երևանից Վիեննա մեկնել Ավստրիայի 8 քաղաքացի։ Միևնույն ժամանակ ցանկանում ենք շնորհավորել մեր նոր գործընկերներին առաջին չվերթի կապակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։