Սևանում ավտոմեքենան բախվել է գնացքին. տուժածներ չկան
Advertisement 1000 x 90

Սևանում ավտոմեքենան բախվել է գնացքին. տուժածներ չկան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 25-ին, ժամը 14:52-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է գնացքին. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 65-րդ կմ-ին «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռուբեն Ա., ծնված 1970 թ.) բախվել է գնացքին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: