ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օրինակելի կեցվածքը խրախուսելի է
Այսօր միջնորդագիր եմ ուղարկել Գիտխորհրդին առաջարկելով այսուհետ ազատել ուսման վարձի վճարումից ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի 4 օրդիանատորներ՝
• Լենա Նազարյանին,
• Մովսես Գևորգյանին,
• Կլեմենտ Պետանյանին,
• Մարիամ Հակոբյանին:
Իսկ մյուս 4 կլինիկական օրդինատորները՝
• Լևոն Յավրյանը,
• Կառլեն Սարգսյանը,
• Արմինե Մարգարյանը,
• Էլմիրա Իսախանյանը,
ովքեր սովորում են անվճար համակարգում, հատուկ խրախուսում կստանան ԵՊԲՀ-ի կողմից:
Մեր 8 ապագա բժիշկներն առաջնագծում են՝ Նորք Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցում:
Նրանք օր ու գիշեր, անտրտունջ, հերոսական աշխատանք են իրականացնում… Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել այս 8 խիզախների համար։
Հ.Գ. Ի դեպ, ԵՊԲՀ կամավորների խրախուսումը շարունակական է լինելու…»: