Զոհրապ Եգանյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Պետք է ոչ թե պահանջել, որ չեղարկվեն կոմունալ վճարները, այլ պետք է կոչ անել, համոզել, որ մարդիկ նվազեցնեն հոսանքի, ջրի, գազի սպառումը: Երբ ԱԺ-ում ու կառավարությունում ժամերով ինչ որ բան եք խոսում, շատերի մոտ հարցը կամ կարծիքը ընկալվում է որպես որոշում ու հետո սկսվում է իրական «կինոն»:
Հիմա շատերը վստահ են, որ պետությունը կոմունալները տալու են, բայց դուք չեք կարող անել նման բան, ուստի կամ հայտարարեք, որ դա չի լինի, կամ քիչ խոսեք արտոնությունների հնարավորությունների մասին: Որպես առաջին քայլ կարճ հաղորդագրություններ ուղարկեք քաղաքացիներին, որով կխնդրեք նվազեցնել ծախսերը:
Հավատացեք հիմա ամենաճիշտ քայլը դա կլինի, ի դեպ` խոսքը բոլոր ծախսերի մասին է, ոչ մեկդ էլ չգիտեք, թե ինչքան կտևի տնտեսության անկումը, միշտ լավը խոսելով իրավիճակը լավը չի դառնա»: