Reddit-ը թողարկել է նոր Polls գործիքը
Advertisement 1000 x 90

Reddit-ը թողարկել է նոր Polls գործիքը

Reddit-ը թողարկել է նոր Polls գործիքը, որը թույլ կտա Redditor-ներին՝ հարցադրումներ ուղղեն իրենց լսարանին, որը կօգնի պլատֆորմում մեծացնել ներգրավվածության մակարդակը։

Reddit-ը նշել է, որ նոր հրապարակման տեսակը խրախուսում է redditor-ներին՝ քվեարկության միջոցով կիսվել իրենց կարծիքով։ Poll ստեղծող redditor-ների համար այն հեշտ միջոց է ներգրավելու Reddit-ի ակտիվ լսարանին, և հասկանալու թե կոնկրետ ինչ են մարդիկ մտածում տրված թեմայի շուրջ։

Իսկ ինչ վերաբերում է քվեարկողներին, Poll-երը հեշտ եղանակ են Reddit-ի ամսեկան 430 միլիոն ակտիվ օգտատերերի համար՝ մասնակցելու զրույցներին, եթե անգամ նրանք նախընտրում են մեկնաբանություն չթողնել։

Poll հրապարակելու համար Reddit-ի օգտատերերը կարող են այցելել իրենց սիրելի խումբը, սեղմել “Create a Post” կոճակի վրա և ընտրել Poll գործիքը։ Poll-երը կարող են բաց լինել մինչև մեկ շաբաթ, իսկ վերջնաժամկետը կարող եք նշել հրապարակումը կատարելիս։

romarketing.am