«Հեղափոխության պահապանները լավ կանեն իրենց գործունեությունը ՀՀ-ով սահմանափակեն»
Advertisement 1000 x 90

«Հեղափոխության պահապանները լավ կանեն իրենց գործունեությունը ՀՀ-ով սահմանափակեն»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր էջում գրում է.

«Հաշվի առնելով Արցախի խնդրի միջազգային կոնտեքստն ու վտանգները, անհասկանալի է որոշ անձանց (էթնիկապես հայ) միջազգային մամուլում ընտրությունները ոչ ժողովրդարվար հայտարարելու և կասկածի տակ դնելու անկեղծության պոռթկումները։

Այն ինչ մենք մեր մեջ խոսում ենք, միջազգային մամուլի համար չէ։ Բոլորիս համար էլ պարզ ու հասկանալի է, թե ինչ է կատարվում, դրա համար շատ խելք պետք չի ունենալ։

Եթե Հայաստանի ընտրությունների մասին խոսքը գնար, բացարձակապես անտարբեր կգտնվեի նման դրսևորումների նկատմամբ, դեռ մի բան էլ ես կավելացնեի։

Հեղափոխության պահապանները լավ կանեն իրենց գործունեությունը ՀՀ-ով սահմանափակեն։

Հ.Գ. Ինչ վերաբերվում է նրան, թե ով կընտրվի, հավատացեք, իրեն շատ դժվար կյանք է սպասվում»։



Նման նյութեր