Երևանի ավտոբուսներով կիրականացվի շուրջ 650 բուժաշխատողների ամենօրյա տեղափոխում
Advertisement 1000 x 90

Երևանի ավտոբուսներով կիրականացվի շուրջ 650 բուժաշխատողների ամենօրյա տեղափոխում

ՀՀ պարետի ցուցմամբ և Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված 40 երթուղիներով, կիրականացվի Երևանի 30 բուժհաստատության շուրջ 650 աշխատակցի ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ օրական 3-անգամյա ռեժիմով։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։