Քամու հետևանքով Կենտրոն վարչական շրջանում փտած ծառեր են շրջվել
Advertisement 1000 x 90

Քամու հետևանքով Կենտրոն վարչական շրջանում փտած ծառեր են շրջվել

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ՝ Նար-Դոս, Խորենացի, Չարենց փողոցներում, «Բրազիլիայի հրապարակ»-ում, Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում և Աբովյան պուրակի հարևանությամբ շրջվել են ժամանակին սանիտարական էտի չենթարկվելու պատճառով չորացած և վաղուց հատման ենթակա՝ փտած ծառեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջից։