արետի N 34 որոշմամբ ՀՀ-ում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման պայմաններում սպորտով զբաղվելու կամ հեծանիվ քշելու կարգում փոփոխություններ են կատարվել։
Փոփոխության համաձայն՝ սպորտով զբաղվելու համար կարելի է փողոց դուրս գալ առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում։
Նախկինում կարելի էր օրվա ընթացքում մեկ անգամ դուրս գալ սպորտով զբաղվելու՝ առանց ժամային սահմանափակման։
«Բնակության վայրից ոչ ավել, քանի 500 մետր հեռավորության վրա առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ը ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելու նպատակով՝ սույն հավելվածի Ձև 2-ով սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում»: