Որո՞նք են COVID – 19 -ից զերծ երկրները
Advertisement 1000 x 90

Որո՞նք են COVID – 19 -ից զերծ երկրները

Մինչ օրս կորոնավիրուսը հասցրել է այցելել 199 երկիր։ Լինելով գրեթե բոլոր մայրցամաքներում՝ բացառությամբ Անտարկտիդայի:
Մարտի 30-ի դրությամբ Covid-19 հաստատված պաշտոնական տվյալներ չկան աշխարհի 22 երկրում։ Այդ ցանկում առաջին տեղում Եմենն է: Անցած 5 տարիների ընթացքում երկրի 30 միլիոն բնակչից, 100.000-ը մահացել է քաղաքացիական պատերազմում, բայց դեռ ոչ ոք չի վարակվել կորոնավիրուսով: Այնուամենայնիվ, Եմենը նախապատրաստվել է համաճարակի բռնկմանն ու ստեղծվել է կարանտինային կենտրոն: Միևնույն ժամանակ Առողջապահության համաշխարհային և Բժիշկներն առանց սահմանների կազմակերպությունները նախազգուշացնում են, որ Եմենում համաճարակի սկսվելու դեպքում օճառի և հոսող ջրի պակասը ծայրահեղ դժվար կդարձնի կորոնավիրուսի դեմ պայքարը:

Նոր տիպի կորոնավիրուսից մինչ օրս զերծ մնացած երկրից առավել մեկուսացվածը Հյուսիսային Կորեան է: Ի տարբերություն Հարավային Կորեայի, որը վերապրեց համաճարակը և հաղթահարեց այն, ԿԺԴՀ 25 միլիոն բնակիչներից և ոչ մեկը, գոնե պաշտոնական տվյալներով, չի հիվանդացել կորոնավիրուսով։ Բայց Հյուսիսային Կորեան կարող է նաև հետագայում էլ զարմացնել բոլորին: Այնտեղ հայտարարել է ապրիլի սկզբին գումարվող ազգային ժողովի գերագույն նիստի մասին, որի բացմանը ներկա պետք է լինեն 687 պատգամավորներ:

Ցուցակի հաջորդ 3 երկրներն աֆրիկյան են: 19 միլիոն բնակչությամբ Մալավիում պաշտոնապես կորոնավիրուս չկա, բայց երկրի նախագահն արդեն հայտարարել է այն որպես «ազգային աղետ»:

Բուրունդիում (11,8 միլիոն բնակչություն) կառավարությունը հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար բավականաչափ ռեսուրս չկա: Երկրում դասերը դադարեցվել են, բոլոր օտարերկրյա զբոսաշրջիկները մեկուսացվել են:

11.1 միլիոն բնակչությամբ աշխարհի ամենաերիտասարդ պետությունը՝ Հարավային Սուդանը, նույնպես չունի կորոնավիրուսով վարակակիր: Իշխանությունները փակել են օդային երթևեկությունը այլ երկրների հետ և իրականացնում են այլ կարանտինային գործողություններ ևս: Այնուամենայնիվ, Հարավային Սուդանում կան 1,5 միլիոն տեղահանված, այսինքն՝ մարդաշատ պայմաններում ապրող փախստականներ, և եթե վարակը տարածվի ապա այստեղ նույնպես դժվար կլինի դադարեցնել համաճարակը:

Նախկին խորհրդային հանրապետություններից, Թուրքմենստանում և Տաջիկստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա: Ավելի քան 1 միլիոն բնակչություն ունեցող երկրներից այդ ցուցակում են նաև Սիերա Լեոնեն, Բոտսվանան և Լեսոտոն: Կոմորոսում, Սան-Տոմեում և Պրինսիպիում (կղզային պետություն ՝ Աֆրիկայի հասարակածային գոտու արևմտյան ափին) վարակման ոչ մի դեպք չի գրանցվել:

Օվկիանիայի փոքր նահանգները զերծ են կորոնավիրուսներից ՝ Սողոմոնյան կղզիներ, Վանուատու, Սամոա, Կիրիբատի, Միկրոնեզիա, Տոնգա, Մարշալյան կղզիներ, Պալաու, Տուվալու և Նաուրու: Այնուամենայնիվ, չպետք է մտածել, որ Օվկիանիան ապահովագրված է կորոնավիրուսից. Գուամ կղզում գրանցվել է վարակի 50 դեպք, որոնցից մեկն ավարտվել է մահով:

Մասնագետները սկսել են ենթադրություններ անել, թե արդյո՞ք այս երկրների ֆենոմենը պայմանավորված է վերջիներիս աշխարհի եռուզեռից կտրված լինելու հետ, թե՞ այն հանգամանքով, որ այնտեղ վնասակար սովորությունները քիչ են։ Այսպես, ԱՀԿ տվյալներով՝ Աֆրիկայում ծխում է բնակչության միայն 14% -ը: Դա 22%-ով ցածր է համաշխարհային միջին վիճակագրությունից: Ծխողների մեծ մասը՝ 70-85% տղամարդիկ են: Աֆրիկայում ծխող կանանց ցածր տոկոսը սովորաբար բացատրվում է նրանց անվճարունակությամբ։ Բացի այդ, գոյություն ունի կարծրատիպ, որ կանանց շրջանում ծխող են միայն բարոյազուրկները։

Աֆրիկյան պետություններից Գանան, Եթովպիան և Նիգերիան միացել են ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի համաձայնագրին և խիստ կանոններ են սկսել կիրառել իրենց երկրների բնակչությանը ծխախոտի վնասակար հետևանքներից պաշտպանելու համար:

Այնուամենայնիվ, վերլուծաբանները խուսափում են կանխատեսումներ անել այն մասին, թե ինչպիսին կլինի այդ երկրների վիճակը, եթե Covid-19-ը նաև իրանց էլ հյուր գնա: Ընդամենը հույս են հայտնում, որ դա տեղի չի ունենա և պանդեմիայից հետո հնարավոր կլինի բացահայտել այդ «անձեռնմխելիության ֆենոմենը»:

bujinfo.am



Նման նյութեր