Լուսինե Մարգարյան. «Բա, 2018 թվականի այս օրերին կուրծք էիք ծեծում, թե իբր դուք նվիրյալներ եք»
Advertisement 1000 x 90

Լուսինե Մարգարյան. «Բա, 2018 թվականի այս օրերին կուրծք էիք ծեծում, թե իբր դուք նվիրյալներ եք»

Լուսինե Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Կարծում եմ պետք է արժանին մատուցել ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանին, որ իր մեջ ուժ գտավ «անկեղծորեն» հայտարարելու Հայաստանի իշխանությանը տիրանալու իրենց նպատակների մասին։

Պետական բարձր պաշտոնը զբաղեցնողը հստակ հայտարարում է, որ իրենք նվիրյալներ չեն։ 30 %-ից բարձր աղքատություն գրանցած երկրի ղեկավարության նպատակը 500 000 դրամից շաաաաատ բարձր աշխատավարձ ստանալն է, պետական բյուջեի հաշվին արտերկրյա գործուղումների մեկնելն է, ծառայողական մեքենաներով երթևեկելն է… Լենայի դեպքում նաև՝ ԱԺ աշխատասենյակի բազմոցին պառկել ու նկարվելն է։ Այլ խոսքով ասած, նրանց նպատակը իշխանության վայելքներից օգտվելն է ու ԶՐՈ, ԶՐՈ պատասխանատվություն կրելը։

Բա, 2018 թվականի այս օրերին կուրծք էիք ծեծում, թե իբր դուք նվիրյալներ եք, օյ, կներեք, թե իբր սրբեր եք ու եկել եք ձեր խոսքերով ասած, պողոսներին փրկեք։ Ասում էիք, թե իբր նախկինների «թալանածը» պետք է հետ բերեք ու բաժանեք պողոսներին։ Հա, ի դեպ, ի՞նչ եղան էդ հետ բերած միլիոնները։

Փաստորեն, բավական չի, որ քաղաքական դասական կոռուպցիայի օրինակով նախարարները, փոխնախարարները, պատգամավորներն ամեն ամիս հարկատուներիս ու ձեր պողոսների հարկերի հաշվին միլիոնից ավել վարձատրություն են ստանում, դեռ մի բան էլ պետք է շնորհակալ լինենք ձեր «նվիրումի, չարքաշ աշխատանքի» համար։

Հ.Գ. Հա, ի դեպ լենա, դու ինչի՞ պիտի ԱԺ փոխնախագահի աթոռը զբաղեցնեիր, որ դեռ «նախարարության x բաժնի կրտսեր մասնագետին» էլ անուն դնեիր։ Դու կրտսեր մասնագետների չափ կա՞ս»։



Նման նյութեր