Կլինիկական մահ տարած տղամարդը դուրս է գրվել Գյումրու հիվանդանոցից
Advertisement 1000 x 90

Կլինիկական մահ տարած տղամարդը դուրս է գրվել Գյումրու հիվանդանոցից

Գյումրիում էլեկտրահարված և կլինիկական մահվան փուլում գտնված քաղաքացին երեկ դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

«Ինչպես գիտեք քաղաքացին մեզ մոտ էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ կլինիկական մահվան փուլում, սրտամկանի վնասումով։ 3 օր արհեստական շչառության սարք է միացված եղել, հետո նոր անջատել ենք։ Մեր բժիշկների թիմային աշխատանքի շնորհիվ նա ապաքինվեց և տուն գնաց։ Իհարկե, մեր հսկողության տակ կլինի»,- ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Շտապօգնության մեքենայով Գյումրի բժշկական կենտրոն էին տեղափոխել  էլեկտրահարված երկու տղամարդու։ Նրանցից մեկին տեղափոխել են ծանր վիճակում, գտնվել է կլինիկական մահվան փուլում, սակայն վերակենդանացրել են և արհեստական շնչառության սարք միացրել։ Մյուսի մոտ էլեկտրահարության հետքեր չեն եղել, սակայն գանգուղեղային փակ վնասվածք  է ստացել, սալջարդ, վերք գլխի շրջանում։