Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 977-ի
Advertisement 1000 x 90

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 977-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 11-ով, հասնելով` 977-ի։ «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 977 դեպք»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը թվերին հետևում է օնլայն համակարգով: Այս ցուցանիշները, սակայն, կարտացոլվեն ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ ապրիլի 12-ին հրապարակվելիք վիճակագրության մեջ: Ապրիլի 11-ի առավոտյան հրապարակվել էր 966 թիվը: