Քրքումով, կոճապղպեղով և սխտորով թեյ՝ իմունային համակարգն ամրացնելու համար
Advertisement 1000 x 90

Քրքումով, կոճապղպեղով և սխտորով թեյ՝ իմունային համակարգն ամրացնելու համար

Բժիշկ Քրիստինա Գոնսալեսը հիշեցնում է, որ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ չվարակվելու լավագույն տարբերակը իմունային համակարգի մասին հոգ տանելն է:

Դա անելու համար հարկավոր է հետևել սննդակարգին, չմոռանալ մարզվելու մասին և կարգավորել քնի ռեժիմը: Ինչպես նաև պատրաստել թեյ՝ այուրվեդական բաղադրատոմսով:

Բաղադրիչներ

  1. Ջուր – 1 լ
    2. Քրքում – 1/2 թ/գ
    3. Թարմ կոճապղպեղ
    4. Սխտոր – 1 պճեղ
    5. Կիտրոն – 2 հատ
    6. Սև հատիկավոր պղպեղ – 5 հատ

Պատրաստման եղանակը

  1. Ջուրը եռացնել, կոճապղպեղը մաքրել:
  2. Կիտրոնի հյութը քամել, կոճապղպեղը բարակ շերտատել, սխտորը մաքրել և մանրացնել:
  3. Բոլոր բաղադրիչները խառնել թեյնիկի մեջ, ավելացնել ջուրը, թողնել 10 րոպե՝ թրմվի և խմել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը