Սարալանջի փողոցում հայտնաբերվել է նռնակ առանց պայթուցիչի
Advertisement 1000 x 90

Սարալանջի փողոցում հայտնաբերվել է նռնակ առանց պայթուցիչի

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 17-ին, ժամը 09:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցի 9-րդ շենքի հարակից ավտոտնակների մոտակայքում ական է նկատվել: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երկու խումբ:

Պարզվել է, որ հայտնաբերվել է մեկ հատ F1 տեսակի նռնակ առանց պայթուցիչի:

Փրկարարները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք և վնասազերծել: