Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում եզրույթներ է կիրառում, որ ինձ, որպես այդ ոլորտից լավատեղյակ, անհասկանալի են:
Երեկ ասում էր, Սերժի մնացորդներից ազատելու է պետական համակարգը: Ո՞նց իմանանք որն է սրա սահմանումը: Արդյո՞ք նկատի ունի այն անձանց որոնց Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում լինելու ժամանակ բարձրաստիճան պետական ծառայության պաշտոններում է նշանակել:
Օրինակ Դավիթ Տոնոյանը մինչև նախարար նշանակվելը ՊՆ փոխնախարար է դարձել նախագահ Սարգսյանի հրամանագրով: Կամ ներկա նախարարներից շատերը, բացառությամբ «քայլարարների», նախքան ներկա պաշտոնում լինելը փոխնախարար են նշանակվել նախկին վարչապետի, մասնավորապես Կարեն Կարապետյանի և նրան նախորդած վարչապետների կողմից, որոնց էլ նախագահ Սարգսյանն էր նշանակել վարչապետի պաշտոնում:
Սպասում եմ կառավարության հրաժարականին:
Հա, Նիկոլի լայվը սրտի մոտ եմ ընդունել, դե մտածում եմ «հավայի» չի խոսում: ?
Հովհաննես Ավետիսյանի էջից: