Վերջին շաբաթվա կորոնավիրուսի դեպքերի թվի վերլուծությամբ ունենք աճի կայուն տեմպ․ Արսեն Թորոսյան
Advertisement 1000 x 90

Վերջին շաբաթվա կորոնավիրուսի դեպքերի թվի վերլուծությամբ ունենք աճի կայուն տեմպ․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, արձանագրել է, որ առկա է աճի կայուն տեմպ։

Այս մասին Թորոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4%­ի սահմաններում: Ունենք նաև բուժման մեջ գտնվողների մոտավորապես նույն թիվը, որը տատաննվում է 700-800­ի սահմաններում»,- նշել է Առողջապահության նախարարը: Նա շեշտել է, որ այդ ամենը նշանակում է՝ բոլորը պետք է հավելյալ ջանքեր գործադրեն աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ և զգոնությունը կորցնելու  ութուլանալու «իրավունք չունենք»:

Թորոսյանի խոսքով՝ հատկապես անհանգստացնող են վերջին օրերի դեպքերը բուժաշխատողների շրջանում թե’ մարզային, թե’ Երևանի բուժհաստատություններում:

«Բուժաշխատողների կողմից անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործումը բազմապատիկ ավելի կարևոր է, քան մեր այլ քաղաքացիների կողմից: Նրանք պետք է պաշտպանեն իրենց, որպեսզի առաջինը իրենք չհանդիսանան վարակի աղբյուր իրենց պացիենտների համար և, երկրորդը, որպեսզի կարողանան շարունակել իրենց կարևոր առաքելությունը` բուժօգնություն մատուցելու բազմաթիվ քաղաքացիների: