Facebook-ը 5.7 միլիարդ դոլար կներդնի Հնդկաստանի ամենահարուստ մարդու ընկերության մեջ
Advertisement 1000 x 90

Facebook-ը 5.7 միլիարդ դոլար կներդնի Հնդկաստանի ամենահարուստ մարդու ընկերության մեջ

Facebook-ը հայտարարել է Հնդկաստանի Reliance Jio բջջային ինտերնետ-ընկերության մեջ շուտափույթ կերպով 5.7 միլիարդ դոլար ներդնելու մասին, որը պատկանում է Հնդկաստանի ամենահարուստ մարդուն` Մուկեշ Ամբանին, հայտնում է BBC News-ը:

Այս գործարքը Facebook-ին ընկերության ամենախոշոր մինորիտար բաժնետերը կդարձնի`  9.9 տոկոս մասնաբաժնով: Բացի այդ, այս քայլն ամենամեծ տեխնոլոգիական հենակետը կդառնա ամերիկյան տեխնոհսկայի համար, որի WhatsApp հավելվածը Հնդկաստանում մոտ 400 միլիոն օգտատերեր ունի:

«Այս ներդրումն ընդգծում է մեր նվիրվածությունը Հնդկաստանին եւ մեր հուզմունքը` երկրում տեղի ունեցած դրամատիկ փոփոխությունների կապակցությամբ, որոնք հարվածել են Jio-ին»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ:

Ընկերությունը նաեւ հայտնել է WhatsApp-ի եւ Reliance Jio-ի JioMart էլեկտրոնային ձեռնարկության միջեւ համագործակցության վրա կենտրոնանալու իր պլանների մասին`  բիզնեսների, խանութների եւ տարբեր ապրանքների միջեւ կապ ապահովելու համար:

news.am



Նման նյութեր