
Արցախի Հանրապետությանում կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից: Այս մասին «Արմենպրես»–ը տեղեկացավ Արցախի տեղեկատվական շտաբից։
«Խոսքը ապրիլի 7-ին Արցախի Հանրապետություն մուտք գործած ՀՀ այն քաղաքացու մասին է, որի մոտ ապրիլի 8-ին հաստատվել էր կորոնավիրուսային վարակ: Հետագա բուժման նպատակով նրան տեղափոխել էին ՀՀ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ապրիլի 27-ի դրությամբ Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 դեպքեր, որոնցից հինգն արդեն ապաքինվել են:
Կարեն Խաչատրյան