Մեծ տույժեր՝ շինաղբը չնախատեսված վայրերում տեղադրելու համար
Advertisement 1000 x 90

Մեծ տույժեր՝ շինաղբը չնախատեսված վայրերում տեղադրելու համար

«Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով նաեւ սահմանվում է պատասխանատվություն՝ նախագծով ներմուծված դրույթները խախտելու համար, ինչպես նաեւ նախատեսվում է բարձրացնել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից շինարարական աղբը համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելու  կամ հատկացված վայրում չտեղադրելու համար սահմանված տուգանքի չափերը: Նախագծով մեծ տույժեր են սահմանվել նաեւ նոր կարգավորումները չկատարելու դեպքերի համար:

Մասնավորապես, կառուցապատողի կողմից շինարարության  թույլտվության օրվանից մեկ ամսվա ընթացքում շինարարական աղբի տեղափոխման իրավունք ստանալու համար չդիմելու կամ այլ մասնագիտացված կազմակերպության հետ համապատասխան պայմանագիր չկնքելու դեպքում՝ այն իրավաբանական  անձանց համար առաջացնում է տուգանքի նշանակում 600-800 հազար  դրամի չափով: Եթե այս տույժը կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում այն կրկին կրկնվում է, ապա տույժերն այս դեպքում սահմանված են 800 հազարից մինչեւ 1 մլն դրամ:  Իրավաբանական ընկերությունները շինարարական աղբի տեղափոխման իրավունքի ստացումից կամ համապատասխան ընկերության հետ պայմանագրի կնքումից հետո եթե 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղյակ չեն պահում ոլորտի վերահսկող տեսչական մարմնին, ապա ենթարկվում են 400-500 հազար դրամի վարչական տույժի, իսկ այն կրկնելու դեպքում՝ 500-600 հազար դրամի չափով: Կառավարության առաջարկած նախագծով բարձրացվել են նաեւ ֆիզիկական անձանց համար օրենսգրքով սահմանված գործող տույժերի չափերը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։