Բաբկեն Հարությունյան. «Կարո՞ղ է Հրաչյան Ձորաղբյուրում 120 հազար դոլարով տուն է առել և վերանորոգում է»
Advertisement 1000 x 90

Բաբկեն Հարությունյան. «Կարո՞ղ է Հրաչյան Ձորաղբյուրում 120 հազար դոլարով տուն է առել և վերանորոգում է»

Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքում գրել է.

«Նիկոլի աներձագ-պատգամավոր Հրաչյան, հետաքրքիր հարցերի սեզոնը բացված համարելով, հարցադրումներ է անում։ Քանի որ, ինչպես աներձագ-պատգամավորն է ասում՝ հետաքրքիր հարցերի սեզոնը բացվել ՝ ես մի քանի հարցադրում իրեն անեմ․

1․ Կարո՞ղ է մի օր պարզվի , որ գաղտնալսման գործով Վանեցյանը մարդ է բռնել բերել Հայաստան, բայց բաց եք թողել, որ ինչ-ինչ հարաբերություններ չփչացնեք
2․ Կարո՞ղ է Հրաչյան Ձորաղբյուրում 120 հազար դոլարով տուն է առել և վերանորոգում է,
3․ Կարո՞ղ է օրավարձով դեր խաղալով՝ պատգամավոր է դարձել,
4․ Կարո՞ղ է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարությունում եւ պետական այլ մարմիններում մարդկանց փողով նշանակումներ է անել տալիս
5․ Կարո՞ղ է մի օր պարզվի, որ Սամվել Ալեքսանյանի «Սիթիներին» որոշակի ապրանքներ է մատակարարում
6․ Կարո՞ղ է փողով բազմաթիվ հարցեր է լուծում պետական մարմիններում։
7․ Կարո՞ղ է մի օր պարզվի, որ իր անունից գրված տեքստերի հեղինակն ինքը չէ ՝ փեսա Նիկոլն է։
8․Կարո՞ղ է որոշ ժամանակ հետո պարզվի, որ աներձագ-պատգամավորի գույքի հայտարարագրում ընդհամենը մի մասն է ներկայացված եղել,
9․ Կարո՞ղ է փեսա Նիկոլի շոուները ժողովրդի ուշադրությունը շեղելն է կորոնավիրուսի անվերահսկելի տարածումից և իշխանության ապաշնորհությունից։
10․ Կարո՞ղ է շարունակեմ թվարկել հարցադրումներս»։



Նման նյութեր