Մեր պատմության այս օրը. Մայիսի 1, 1920, Ալեքսանդրապոլ
Advertisement 1000 x 90

Մեր պատմության այս օրը. Մայիսի 1, 1920, Ալեքսանդրապոլ

Գրեմ հակիրճ. 1920թ ապրիլի 28-ին բոլշևիկյան դարձավ Ադրբեջանը: Երկու օր անց, ռուս բոլշևիկների օժանդակությամբ ապստամբություն բռնկվեց ՀՀ-ում: Ալեքսանդրապոլում կապիտան Սարգիս Մուսայելյանը գրավեց կայարանը: Ապստամբական գործողություններ եղան նաև ՀՀ մի շարք քաղաքներում՝ Կարս, Նոր Բայազետ…

Ապստամբությունը ճնշվեց, ղեկավարները մահապատժի ենթարկվեցին: ՀՅԴ Բյուրոն մայիսի 5-ին փոխարինեց Խատիսյանի կառավարությանը:

Խորհրդային պատմագրությունը պնդել է, որ եթե Ադրբեջանի նման Հայաստանը ևս խորհրդայնացվեր, ապա մենք չէինք կորցնի Կարսը ու էլի շատ հայկական հողեր:

Բարդ հարց է և չի կարող ունենալ միանշանակ պատասխան, մանավանդ, որ պատմությունը չի սիրում ԵԹԵ-ներ…

Բոլշևիկները ՀՀ-ում իշխանության եկան 1920-ի դեկտեմբերի 2-ին: Նոյեմբերի 30-ին ՀՅԴ Բյուրոն քվեարկությամբ որոշում էր ընդունել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցել Հայկոմկուսին:

1921-ի փետրվարին տեղի ունեցավ Փետրվարյան ապստամբությունը և Սիմոն Վրացյանի Հայրենիքի փրկության կոմիտեն իշխանության եկավ 42 օրով…

Լուսանկարում՝ Մայիսյան ապստամբությանը նվիրված հուշարձան Ալեքսանդրապոլում, այսօր Գյումրի, կայարանի հենց հարևանությամբ։

Tatul Hakobyan-ի էջից։



Նման նյութեր