ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 4-ին, ժամը 17:45-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է արկ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը և օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ հայտնաբերվածը 125 մմ հակատանկային արկ է: