«Ժողովուդ ջան, լավ նորությունն այն է, որ անասունների մեծ մասը իրենցից վտագ չեն ներկայացնում»
Advertisement 1000 x 90

«Ժողովուդ ջան, լավ նորությունն այն է, որ անասունների մեծ մասը իրենցից վտագ չեն ներկայացնում»

Ընտանեկան հետամնաց բարքերի մասին տեքստերիս հազարավոր քոմենթները, հարյուրավոր նամակները անալիզի ենթարկելուց հետո ես մեր հասարակությունը պայմանականորեն կբաժանեի երեք խմբի. (Ծնողներից առանձին ապրող մարդիկ, որոնց համար էս թեման ակտուալ չէ, առանձին խումբ են, որոնց չեմ անդրադառնում)։

Առաջին խումբը «տառապյալներն» են. մեծ մասը՝ երիտասարդ կանայք, որոնք տառապել են միասնական կյանքից և կարդալով իմ գրած տեքստերը բավարարվածություն են զգում միայն այն փաստից, որ կա հայ տղամարդ, որի դուխը չի դրսևորվում միայն «դուխով» գոռալով, այլ որը ի ցույց ա դնում ներքին կյանքի զարհուրելի բարքերի ամբողջ կեղտը։ Այդ տառապած կանանցից շատերը միասնական կյանքի պատճառով տարիներով ենթարկվել ֆիզիկական և հոգեբանական բռնության, նվաստացումների, կորցրել են ընտանիքը, հայտնվել են միայնակ մոր կարգավիճակում և մտածում են, որ կործանել են իրենց կյանքը… սա որտեղից գիտե՞մ – ստացածս մի քանի հարյուր անձնական նամակներից։ Ինձ գրող կանանց մի մասը այսօր էլ ապրում է ամուսնու ծնողների հետ վախի մթնոլորտում և ինձ գրած նամակներում մանրակրկիտ նկարագրում է իր տառապանքը։ Ես կարդացել եմ 200-ից ավել նամակ, պատասխանել եմ բոլորին, քաջալերել եմ ու նամակները ջնջել եմ՝ կոչ անելով այլևս երբեք անծանոթ մարդկանց սեփական կյանքի մանրամասներով նամակներ չգրել։ Ի պատասխան որոշ կանայք էնքան են շնորհակալություն հայտնել ու օրհնել, որ մի երկու հոգու ստիպված բլոկել եմ…

Երկրորդ խումբը Զուսպ մարդիկ են։ «Զուսպերը» չնայած չունեն ժամանակակից կյանքով ապրելու հնարավորություն կամ վճառականություն, բայց լինելով բանական մարդիկ – անմիջապես հասկանում են իմ գրածի ճշմարտացիությունը։ Զուսպերը չեն վիճում ակնհայտ ճշմարտության հետ։ Զուսպերը փորձում են փաստարկել, բացատրել, որ իմ գրած ճշմարտության կողքին կան նաև այլ հանգամանքներ։ Սակայն զուսպերի մեծ մասը իմ գրածները չի մեկնաբանում և իրեն ոչնչով չի մատնում։ Դրանով հանդերձ հենց զուսպերն են, որ իմ գրածները կարդում են ամենաուշադիրը և մանրակրկիտը։ Հենց նրանք են, որ անում են ամենակարևոր հետևությունները։ Զուսպերը բավարար կրիթ են, որ իմանան, որ հրապարակախոսությունը առանց սրության չի լինում։ Իրենք բովանդակությունը հստակ տարբերում են ձևից և գիտեն, որ իմ գրածների մեջ թշնամություն չկա։ Զուսպերը էն մարդիկ են, որոնք եթե նույնիսկ ամբողջ կյանքում ապրեն իրենց ծնողների հետ՝ իմանալով որ դա սխալ է, բայց արդեն հաստատ որոշել են, որ իրենց երեխաները իրենց հետ չեն ապրելու, որովհետև դա սխալ է։ Եթե նույնիսկ զուսպերը վիրավորվեն ինչ-որ ձևակերպումից, միևնույն է, ճշմարտության չափաբաժինը այնքան է սնելու բանականությունը, որ վիրավորանքը մնալու է ընդհանուր տպավորության ետին պլանում։

Երրորդը խումբը «Անասուններն» են, որոնք իմ բնութագրած հետամնաց մասսային կորիզն են կազմում։ Որպեսզի «Անասուն» բնորոշումը հայհոյանք չհնչի, պատկերացրեք Շների կատաղած ոհմակ։ Ոհմակը մարդուց ուժեղ է, բայց երբ շունը հաչում է, բանական մարդը չի չոքում և ի պատասխան չի հաչում։ Որովհետև մարդը ԱՍՈՒՆ է, շունը՝ Ան-ասուն։ Շունը չի առաջնորդվում բանականությամբ, այլ միայն բնազդով։ Ամենաբարի շանը եթե անհանգստացնես լափի ժամանակ՝ վրադ գռմռալու է։ Եթե մոտենաս՝ հարձակվելու է։ Իսկ եթե կուշտ է, ինչ էլ անես՝ անվտանգ է։ Այսինքն անասունը լիովին անվտանգ է այն դեպքում, երբ գիտես վարվելու կանոնները։ Կատաղած անասունի վրանոչ թե նյարդայնանում են, այլ փորձում են վնասազերծել։ ՖԲ-ում անասունները աչքի են ընկնում անգրագիտությամբ, հայհոյախոսությամբ և ագրեսիայով։ Ուստի երբ ասում են. «Նարեկի համբերությունից եմ ուզում, ո՞նց ես դիմանում էսքան հայհոյանքին», բացատրում եմ – դիմանալու բան չկա, որովհետև ես վաղուց գիտեմ հայհոյող և ագրեսիվ մասսայի անասնական բնույթը։ Ինչպես չեմ նյարդայնանում կատաղած շան վրա, նույն կերպ՝ իրենց վրա։ Չեմ փորձում որևէ բան բացատրել։ Որովհետև օրինակ շանը չեն բացատրում. «Շո՛ւն, մի՛ հաչա ինձ վրա, փորձիր հասկանալ ինձ», քանի որ շունը անասուն է, միևնույն է չի հասկանալու։ Նույն կերպ ֆբ-ի անասուններին անիմաստ է բացատրել որևէ բան. միևնույն է չեն հասկանալու։ Ես կտրականապես դեմ եմ բռնությանը։ Իսկ անասունը բացի ծեծից, ուրիշ լեզու չի հասկանում։ Հետևաբար բոլորիդ կոչ եմ անում – անտեսել ագրեսիվ անասուններին մինչև այն պահը, երբ իրենք հարձակում գործեն։ Իսկ հարձակման դեպքում պաշտպանվել ոչ թե ձեռքով, այլ ձեռի տակ եղած ցանկացած որևէ զենքով սպանել, ֆիզիկապես ոչնչացնել, եթե դա անհրաժեշտ է պաշտպավելու համար։ ՀՀ ՔՕ հոդված 42, կետ 2-ը (կարդալ Նիկոլի ձայնով) հըստա՛կ արձանագրում է. «Անձի կյանքի համար վտանգավոր բռնության կամ այդպիսի բռնության իրական սպառնալիքով զուգորդված ոտնձգությունից պաշտպանվելիս կարող է պատճառվել ցանկացած վնաս, այդ թվում՝ մահ»։

Ժողովուդ ջան, լավ նորությունն այն է, որ անասունների մեծ մասը իրենցից վտագ չեն ներկայացնում։ Պատկերացրեք երեկայան պառկած եք պատուհանը բաց և շների ոռնոցը ձեզ խանգարում է քնել։ Ի՞նչ եք անում. Հագնվում եք, իջնում եք փողոց գտնում եք շներին, չոքում եք և ի պատասխան ավելի ուժեղ ոռնում ե՞ք։ Ո՛չ։ Ընդամենը փակում եք պատուհանը։ Նույն կերպ պետք է վարվել ՖԲ-ում։ Արգելափակել անասուններին առանց որևէ հույզի։ Դադարեք ագեսիվ զանգվածին դիտել, որպես ԱՍՈՒՆ և չեք զարմանա իմ հանգիստ վերաբերմունքի վրա։ ?

Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր