«Իմպոտենցիայի դեմ միջոց»․ Բորոդինան եւ Սոբչակը կրկին հարաբերություններ են պարզում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Իմպոտենցիայի դեմ միջոց»․ Բորոդինան եւ Սոբչակը կրկին հարաբերություններ են պարզում

Քսենիա Սոբչակը եւ Քսենիա Բորոդինան Instagram-ում հերթական վեճն են սկսել: Պարզաբանումների նախաձեռնողը կրկին դարձել է Սոբչակը, որը կատակել է, թե իբր «Դոմ-2»-ի իր նախկին գործընկերը կեղծ իրերի մեծ երկրպագու է: Բորոդինան չի լռել եւ ի պատասխան, նրան համեմատել է իմպոտենցիայի դեմ միջոցի հետ:

Ամեն ինչ սկսվել է սթորիներում  արված Սոբչակի գրառումից, որտեղ նա իր PR մենեջերի նամակագրությունից հատված է տեղադրել: Ինչ-որ մեկը որոշել է հեռուստաաստղին նկարահանել իր բիզնեսի գովազդում, սակայն շուտով պարզվել է, որ խոսքը շուկայում առեւտրային կետի մասին է, որտեղ վաճառում են հայտնի բրենդների կրկնօրինակները:

Քսենիա Սոբչակը հասկացնել է տվել, որ նման առաջարկին երբեք չի համաձայնի եւ ծաղրել է, որ գործարարը պետք է դիմի Բորոդինային, որը, ինչպես ասում են, չի խորշում գնել դրանք եւ տեղադրել իր էջում:

«Դոմ-2»-ի հաղորդավարուհին երկար սպասեցնել չի տվել եւ անմիջապես վիրավորական արտահայտություններ է արել Սոբչակի հասցեին: Բորոդինան հրապարակել է Սոբչակի մասնակցությամբ գովազդից հատված՝ ծաղրի ենթարկելով նախկին գործընկերուհու սեռական ոչ գրավիչ լինելը։

«Այն պահը, երբ իմպոտենցիայի միջոցը գովազդում է պոտենցիայի միջոցը», — կատակել է Բորոդինան:



Նման նյութեր