«Կարճ կապեմ, ձեր հիմարությունները զետեղեք ձեր էջերում»
Advertisement 1000 x 90

«Կարճ կապեմ, ձեր հիմարությունները զետեղեք ձեր էջերում»

Պատմաբան Արշալույս Զուրաբյանն իր էջում գրում է.

«Մեկը, որ ընկերներիս ցանկում չկա, բայց գրառումներիս հետեւում է, մտքի փայլատակում է ունեցել, թե Սյունիքում Անդրանիկի մղած գոյապայքարի մասին իմ ֆեյսբուքյան գրառումը պարունակում է «դեմոգրաֆիական տվյալներ», ինչը, ստացվում է, լավ նյութ է ադրբեջանական քարոզչամեքենայի համար: Ու էնքան չոր գլուխ է, որ խորհուրդ է տալիս հեռացնել՝ այն համարելով «ալիեւի մեդալի արժանի» ծառայություն: Խոսքն այն մասին է, որ Սյունիքում 1918-ին կար մեծաթիվ թաթարական բնակչություն, եւ որի առկայությունը վտանգում էր հայկական երկրամասի բնիկ ազգաբնակչության՝ հայության գոյության իրավունքը սեփական հայրենիքում: Որ Նախիջեւանում, Սյունիքում ու Հայաստանի առանձին շրջաններում կար թուրք-թաթարական հոծ բնակչություն՝ հայտնի է ոչ միայն պատմագիտության հարցերով զբաղվող հայ ու այլազգի մասնագետներին, այլեւ մեր հասարակության լայն շրջանակներին: Որ դա 16-17-րդ դարերի թուրք-իրանական պատերազմների եւ հատկապես՝ Շահ Աբասի 1604-ին կազմակերպած ու իրականացրած բռնագաղթի հետեւանք էր՝ տեղյակ են թե պատմաբանները, թե հայոց պատմության հարցերով հետաքրքրվող աշակերտներն ու ուսանողները… Որ դա վաղուց հայտնի է նաեւ մեր հարեւաններին եւ դրանով մշտապես փորձում են իրենց ժողովրդին ու համաշխարհային հասարակական կարծիքը մոլորեցնել, մասնագիտության բերումով պարտավոր էր իմանալ։

Կարճ կապեմ, ձեր հիմարությունները զետեղեք ձեր էջերում եւ մի փորձեք հայրենասիրության դասեր տալ ու ազգասիրության քողի տակ լուծել ճղճիմ, ձեր փուչ էությունից բխող մանր խնդիրներ: Հիմարությունն ակնհայտ է, մի բան է անհանգստացնողը, որ սրա հեղինակը կրթության ոլորտի ներկայացուցիչ է»:

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր