Վախթանգ Սիրադեղյան. «Եթե վարչապետը համաձայնվի ներկայացված տարբերակին, ապա ցույց կտա, որ ինքն իսկապես առաջնորդվում է արժեքներով»
Advertisement 1000 x 90

Վախթանգ Սիրադեղյան. «Եթե վարչապետը համաձայնվի ներկայացված տարբերակին, ապա ցույց կտա, որ ինքն իսկապես առաջնորդվում է արժեքներով»

Վախթանգ Սիրադեղյանի գրառումը.

«Առաջարկում եմ իշխանության կողմից ստեղծված ՍԴ-ի թնջուկի լուծման մեխանիզմ, ինչը կլուծի նաև նախկին իշխանության կողմից ՍԴ նախագահի նշանակման հարցի բարոյական կողմը: Եվ այսպես, ԱԺ-ն ՍԴ-ի վերաբերյալ օրենքում կատարում է «փոխզիջումային» փոփոխություն, ինչը կունենա ընդամենը մեկ անգամվա կիրառելիություն. ՍԴ գործող նախագահը ազատման դիմում է ներկայացնում, սակայն մնում է որպես ՍԴ անդամ (կամ դատավոր՝ ում ինչպես հաճելի է), իսկ այնուհետև մեխանիկորեն հենց ինքն առաջադրվում է ՍԴ նախագահի պաշտոնում և ընտրվում է արդեն 6 տարի ժամկետով: Այսպիսի լուծման դեպքում ՍԴ նախագահի նշանակման կամ ընտրման խնդիրը համաձայնեցվում է 2015-ին ընդունված սահամանադրական փոփոխությունների ոգու հետ, ինչի մասին սիրում է կրկնել վարչապետը: Ճիշտ է, ՍԴ նախագահ մնում է Հրայր Թովմասյանը, որի պատճառով է սկսվել այս ամբողջ «բոլոլան», և դա, բնականաբար, ձեռնտու չէ վարչապետին, որը փորձում է ամեն գնով ազատվել ՍԴ գործող նախագահից, սակայն եթե վարչապետը համաձայնվի ներկայացված տարբերակին, ապա ցույց կտա, որ ինքն իսկապես առաջնորդվում է արժեքներով և ոչ թե այս կամ այն անձի նկատմամբ իր վերաբերմունքով: Այս տարբերակն, իհարկե, իրավաբանական դասագրքային ճշմարտություններից դուրս է, սակայն այն կարող է լինել խնդիրը կարգավորելուն կոչված միակ երկուսստեք ընդունելի լուծումը: ՍԴ նախագահի հարցի լուծման նույն տրամաբանությամբ 12 տարին բոլորած ՍԴ անդամները համաձայնվում են պաշտոնաթող լինելուն»:



Նման նյութեր