Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաշինյանը չի հերքելու, որովհետև սարսափում է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ, իբրև թե կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակներում, ուղիղ եթեր էր մտել, բայց իրականում նրա գլխավոր մեսիջն այն էր, որ այսուհետ չի հերքելու իր, իր ընտանիքի և մերձակա շրջապատի մասին տարածվող բազմաթիվ լուրերը, որոնք շատ դեպքերում հանցագործություններ և անօրինականություններ են…
Փաշինյանի անհավասարակշիռ և թեմայից թեմա թռնող ելույթը ապացուցում է, որ Հայաստանի վարչապետը սարսափելի վիճակում է…Նա չգիտի ինպես հակագրոհել կամ հերքել այն խայտառակ փաստերը, որոնք վերջին շրջանում տարածվում են իր և իր շրջապատի մասին…
Նիկոլը, ով ընդամենը ամիսներ առաջ հատուկ ուղիղ եթեր էր մտնում և հերքում էր ինչ-որ կեղծ օգտատիրոջ կողմից արված գրառումը, որ Աննա Հակոբյանի համար շատ թանկ մեքենա է գնվել, հիմա պարզվում է՝ արհամարհած ունի այն, որ իրեն և իր ընտանիքի անդամներին բազմաթիվ ԶԼՄ-ներ և անձինք մեղադրում են մաքսանենգ ճանապարհով ՌԴ ծխախոտ արտահանելու, մեծ ծավալով ադամանդ ու ոսկի վաճառելու, ԽԾԲ-ի շրջանակում պաշտոններ բաժանելու, նախկինների հանցանքները թաքցնելու համար նրանցից գումար պահանջելու, ինչպես նաև այլ ապօրինությունների և հանցագործությունների մեջ…
Փաշինյանի այս «անտիհերքումային» գործելաոճը պայմանավորված է նրա վախերով և սարսափներով…
Բազմաթիվ կեղծ և սուտ տեղեկություններ տարածող Նիկոլի համար խնդիր չէր այս լուրերը ևս կեղծ հայտարարելը և իր մոլի երկրպագուներին համոզելը, որ ինքն ու իր շրջապատն անմեղ են… Սակայն ոսկու, ադամանդի և ծխախոտի հետ կապված սկանդալները հերքելուց կարող են դրանց ապացույցները ջրի երես դուրս գալ, որն էլ ավելի կծանրացնի Փաշինյանի և նրա շրջապատի վիճակը… Ապացույցների ջրի երես դուրս գալը նաև կապացուցի, որ Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունները ծայրահեղ լարված են, որը Փաշինյանը չի ցանկանում դե-յուրե փաստել…
Իսկ այսպես, չհերքելով իր մաքսանենգ լինելու և ապօրինի գործունեություն ծավալելու մասին բազմաթիվ լրատվամիջոցների և անհատների տարածած լուրերը՝ Փաշինյանը հույս ունի, որ հասարակության այն հատվածը, որն իրեն է երկրպագում, կշարունակի առաջ տանել իշխանական կեղծ օգտատերերի կողմից տարածվող անտրամաբանական և հիմար թեզը, թե այդ ամենի հետևում կանգնած են նախկինները, ովքեր փորձում են վնասել «մեր Նիկոլին…»:
Փաշինյանը իշխանությունն ամեն գնով պահելու և իրեն վերագրվող հանցագործությունները չբացահայտելու համար պատրաստ է Հայաստանը հռչակել «բառդակ» և անօրեն երկիր, որտեղ իր թշնամիներն ինչ ուզում, անում են, իսկ ինքն էլ ոչինչ է…
Հ.Գ. Փաշինյանը, չպատասխանելով իրեն ուղղված մեղադրանքներին, ժամանակ է փորձում շահել, որին հակառակ կողմը կամ կողմերը համապատասխանորեն կարձագանքեն…»: