Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը
Advertisement 1000 x 90

Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 19-ին, ժամը 22:43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի Թաղ թաղամասի 3-րդ փողոցի թիվ 22 տան մոտակայքում գտնվող երկհարկանի տանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպմանբաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի թաղ թաղամասի 3-րդ փողոցի թիվ 22/1 երկհարկանի տան երկրորդ հարկում՝ հյուրասենյակում (մոտ 15 քմ)։

Հրդեհը մարվել է ժամը 23։04-ին։ Այրվել են բազմոց և մեկ պահարան՝ մասամբ։