«Այս փուլում պետությունը պարտվել է քարոզչական դաշտում…»
Advertisement 1000 x 90

«Այս փուլում պետությունը պարտվել է քարոզչական դաշտում…»

Վարչապետը նշում է, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է և համաճարակի դեմ պայքարի գերարդյունավետ միջոցը անհատական պատասխանատվությունն է: Այս մոտեցումը հարիր է զարգացած հասարակություններին, բայց ոչ մեր: Երբ մի հասարակության թեկուզ որոշակի շրջանակներում մարդիկ հավատում են, որ պատկան մարմինները գումարի դիմաց կորոնավիրուս են ախտորոշում մահացածին, ապա այդ հասարակության մի նույն այդ որոշակի զանգվածի մոտ խոսք չի կարող լինել անհատական պատասխանատվության մասին:

Եթե մի հասարակության որոշակի շրջանակներում հավատում են 5 G կոչվածի միֆի, նրա միջոցով մարդկանց կառավարելու, վիրուսի մտացածին լինելու և նմանատիպ այլ ցնդաբանությունների, ապա այդ հասարակության նույն այդ որոշակի զանգվածի մոտ խոսք չի կարող լինել բարձր պատասխանատվության մասին: Նորից եմ կրկնում վարչահրամայական մեթոդներով և այո իրավապահների կոշտ միջամտությամբ կանխեք այս աղետաբեր քարոզչական մառազմների տարածումը: Այս փուլում պետությունը պարտվել է քարոզչական դաշտում, սակայն դեռ վիրահատական միջամտությունների շնորհիվ հնարավոր է կանխել վերջնական աղետը:

Դավիթ Ֆիդանյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր