Հայաստանի մոտ 180 քաղաքացի Թուրքիայից հայրենիք են վերադառնում. ԱԳՆ
Advertisement 1000 x 90

Հայաստանի մոտ 180 քաղաքացի Թուրքիայից հայրենիք են վերադառնում. ԱԳՆ

Թուրքիայում գտնվող մոտ 180 Հայաստանի քաղաքացի հայրենիք են վերադառնում։ Լուրը հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Սա մեր հայրենակիցների արդեն երկրորդ խումբն է, որ Թուրքիայից Հայաստան է վերադառնում։ Առաջին խումբը, որը բաղկացած էր 73 մարդուց, Վրաստանի տարածքով Երևան էր ժամանել ապրիլի սկզբին։

«Մոտ 180 հայի տեղափոխող ավտոբուսը երեկ դուրս է եկել Թուրքիայից։ Նախնական տվյալներով` նրանք կժամանեն այսօր կամ վաղը»,-նշել է Նաղդալյանը։

Քաղաքացիների վերադարձը կազմակերպել է ՀՀ արտգործնախարարությունը` Թուրքիայի և Վրաստանի համապատասխան մարմինների հետ համագործակցելով։