Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. զոհը ոստիկանության ավագ տեսուչ է
Advertisement 1000 x 90

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. զոհը ոստիկանության ավագ տեսուչ է

Մայիսի 21-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21: 00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ Երանոս գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են ГАЗ 24 մակնիշի 13 LL 696 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 340 DF 499 համարանիշի ավտոմեքենաները: Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվելիս են եղել Մարտունու բժշկական կենտրոն, սակայն վիրավորներից մեկը ճանապարհին գիտակցության չգալով` մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների, վիրավորի ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Գոռ Զաքարյանն էր։ Նա աշխատում էր ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում՝ որպես ավագ տեսուչ: