«Անդրյուշա, սիրիր ինձ այնպես, ինչպես ես քեզ եմ սիրում: Գիտես, թե ինչ հարստություն է՝ սերը: Չնայած, շատերը համարում են, որ իմ սերը այնպիսին չէ, որ այդ սիրուց վնասից բացի, ոչինչ չի ստացվում… Միգուցե իմ սերը խանգարել է քեզ օրինակելի աշակերտ լինել, քանի որ 9 տարվա ընթացքում այդպես էլ գոտիով քեզ չծեծեցի:
Հիշում ես, թե ինչպես էիր գրատախտակի մոտ ծամածռություններ արել, իսկ դասարանը ծիծաղից գալարվում էր, դասղեկդ էլ ինձ դրա համար նկատողություն էր անում: Տեսքս եռապատիկ մեղավորի էր, ասես փոքրիկ տղա լինեի, ինչ ասես կանեի, որ էլ չշարունակեր, բայց նա գնալով ավելի էր ոգևորվում, թե խանգարում է դասը, ինքը չի սովորում, ուրիշներին էլ թույլ չի տալիս:
Վերնաշապիկս ջուր էր կտրել, իսկ նա չէր հանգստանում: Մտածում էի, հիմա դուրս գանք, ջարդդ տալու եմ: Հուզվածությունից ոչ տաքսի եմ կարողանում բռնել, ոչ ավտոբուս նստել, ոտքով էի… մի կին, լացող երեխան հետը, մի ծանր պայուսակ էր քարշ տալիս, ինձ տեսավ, ժպտաց և ասաց երեխային. «Տե՛ս, Վիննի Թուխն էլ է քեզ վրա ծիծաղում…»: Մի անծանոթ մարդ բարևեց, աշնան քամին էր հետս խոսում… հասա տուն այն մտքով, որ պետք է ընդունեմ՝ հայր եմ, այս անգամ էլ հարվածը ես ընդունեցի: Ներս մտա, հարցրեցի, այդ ինչ ծամածռություններ ես դասարանում արել, բոլորը ծիծաղից թուլացել են, ապա մի ցույց տուր, և երկուսս էլ սկսեցինք ծիծաղել:
Եվ այդպես, մինչև հաջորդ դպրոց կանչելը: Մայրդ դպրոց չի գնում: Ես էլ մտածում եմ, լավ, գոնե այս անգամ գիշերով նկարահանման կանչեն, որ էլի չկարմրեմ դպրոցում… բայց Վանդան առավոտյան լաց է լինում, և ես հետաձգում եմ չվերթը, վազում եմ դպրոց, որ զբաղեցնեմ իմ տեղը՝ անկյունում, կարմրեմ… որքան մանրուքներ կան, որոնք չարժեն մեր ապրումները…
Դրանից էլ գրում եմ այս նամակները, որ ուղղեմ մի բան, և դրանով՝ ավելի ծիծաղելի եմ դառնում, ինչպես իմ հերոսները, բայց դա ես եմ , ոչինչ չես անի: Փոքրիկ ընկեր, իրականում, հայրական սրտի տագնապից պարզ բան չկա աշխարհում:
Երբ հեռու եմ, ամեն խոսքդ եմ հիշում, հարցը, ուզում եմ անվերջ խոսել քեզ հետ, պատմել… Անդրյուշա, մի բան եմ հասկացել մորս, մեր տատիկի մահվանից հետո: Եթե կա քո կյանքում մի մարդ, ում առջև չես ամաչում, լինել մերկ, մեղավոր, սխալ, ինչ որ է, նա էլ քո ապավենն ու պաշտպանն է:
Շուտով տանը կլինեմ:
Հայրիկ: Լենինգրադ: 3.Х.1974»
vospitaj.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը