Արցախում կորոնավիրուսից ապաքինվել է 2 քաղաքացի
Advertisement 1000 x 90

Արցախում կորոնավիրուսից ապաքինվել է 2 քաղաքացի

Արցախի Հանրապետությունում թեստավորված 10 քաղաքացու մոտ նոր տիպի կորոնավիրուսի հետազոտման թեստի արդյունքները բացասական են, 2 քաղաքացի կորոնավիրուսից ապաքինվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանցում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

«Ստացվել են նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն ուղարկված ևս 10 փորձանմուշի պատասխանները` բոլորն էլ բացասական: Բացասական էր նաև կորոնավիրուսով հիվանդացություն ունեցող 2 քաղաքացու կրկնակի թեստավորման փորձանմուշների արդյունքները, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունն ու դուրս գրվել բժշկական հաստատությունից»,- նշում են նախարարությունից:

Այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 33 քաղաքացու մոտ, որից 10-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 669 քաղաքացի, մեկուսացված են՝ 69-ը:

Լիլիթ Դեմուրյան