Հովակիմ Զաքարյան. «Ինձ համար բացարձակ զարմանալի չէ, որ կրթված, բարձր տեխնոլոգիաների ոլորտով զբաղվող մարդը կարող է կորոնավիրուսի համավարակը սուտ համարել»
Advertisement 1000 x 90

Հովակիմ Զաքարյան. «Ինձ համար բացարձակ զարմանալի չէ, որ կրթված, բարձր տեխնոլոգիաների ոլորտով զբաղվող մարդը կարող է կորոնավիրուսի համավարակը սուտ համարել»

Կենսաբան Հովակիմ Զաքարյանի հրապարակումը.

«Ինձ համար բացարձակ զարմանալի չէ, որ կրթված, բարձր տեխնոլոգիաների ոլորտով զբաղվող մարդը կարող է կորոնավիրուսի համավարակը սուտ համարել՝ խոսալով կոնսպիրոլոգիայից, մասոններից, Գեյթսից և այլն։ Ու վիդեո տակ հարյուրավոր մարդիկ նույն կարծիքին են, բայց դա էլ սպասելի էր։

Իսկ զարմանալին ու զավեշտալին այն է, որ Կարեն Վարդանյանը, ունենալով նման ձևավորված համոզմունք կորոնավիրուսի մասին, հանդիսանում էր ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված կորոնավիրուսի դեմ պայքարի դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի անդամ։

Հետաքրքիր է, հանձնաժողովի մյուս անդամները ինչ են մտածում կորոնավիրուսի մասին»:



Նման նյութեր