Արամ Գևորգյան. «Նախարարով, պարետով ու վարչապետով տեղեկացրեք, որ ժողովուրդն էլ ոչ ձեզ լսում ա, ոչ էլ հետևում ա ձեր օրինակին»
Advertisement 1000 x 90

Արամ Գևորգյան. «Նախարարով, պարետով ու վարչապետով տեղեկացրեք, որ ժողովուրդն էլ ոչ ձեզ լսում ա, ոչ էլ հետևում ա ձեր օրինակին»

Արամ Գևորգյանի էջից. «Նախարարով, պարետով ու վարչապետով տեղեկացրեք, որ ժողովուրդն էլ ոչ ձեզ լսում ա, ոչ էլ հետևում ա ձեր օրինակին: Ուզում եք նամոռդնիկներով լայվ մտեք, էս մարդկանց մեկա խելքի էլ չես բերի, որովհետև ի սկզբանե օրինակ չեք ծառայել, ի սկզբանե ով ինչ խելքին բրդել ա հայտարարել ա, որովհետև տափակ հումորի զգացումով անգետի եք առողջապահության ոլորտը վստահել, ով ինքն էլ չգիտի, թե ինչա պետք անել․ մեկ ձեռքերն ա աչքերին, մեկ դիմակով ա, մեկ՝ չէ:

Հիմա Փաշինյանն էլ հրապարակի մեջտեղը կանգնի, ասի՝ եթե խելքի չգաք ինձ վառում եմ, մեկ ա, էլի լսող չի լինելու: Չի լսելու, որովհետև ի սկզբանե հենց դուք եք ծաղրել ու անլուրջ վերաբերվել էս վիրուսին: Ու նորից եմ ասում՝ չփորձեք ժողովրդի վրա բարդել սրա պատասխանատվությունը: Դուք ինքներդ մինչ օրս ոչ մի պատասխանատու ու խիստ որոշում չեք կայացրել, որը կկանխեր տարածում, բայց կվնասեր ձեր խղճուկ հեղինակությանը։ Դուք ձեր հեղինակությունը ժողովրդից ավելի շատ եք սիրում»: