Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած օպտիմալացման շրջանակներում գիտեք, որ նախարարությունների թիվը դարձավ 12, այսինքն 5-ով ավելի քիչ, քան նախկինում էր:
Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե քանի հոգի մարդ (հաստիք) կար ու ինչքան դարձավ: Իհարկե ենթադրել եք, որ պետք է որ դրանց թիվը նվազեր, բայց արի ու տես, որ ոչ:
17 նախարարություններում (առանց ՊՆ-ի, սրա թիվը գաղտնի է) հաստիքների առավելագույն ընդհանուր թիվը կազմում էր 3626, իսկ «օպտիմալացում»-ից հետո (այսինքն հիմա) 12 նախարարություններում առավելագույն հաստիքների ընդհանուր թիվը (կրկին առանց ՊՆ) կազմում է 4242:
Կարող է հարց առաջանալ: Միգուցե նախարարության ենթակա մարմիններ են միացել նախարարություններին, դրա համար է թիվը մեծացել: Հնարավոր է, բայց ոչ այս դեպքում: Քանի որ նախքան օպտիմալացում կոչեցյալը նախարարության ենթակա մարմիններում հաստիքների առավելագույն ընդհանուր թիվը կազմում էր 7445, իսկ դրանից հետո, այսինքն հիմա, այդ թիվը 7573 է:
Իսկ արդյոք պետական կառավարման արդյունավետությունը բարձրացել է: Դատեք ինքներդ, պետական համակարգի կողմից ձեզ մատուցված ծառայությունների որակից և դրա վրա ծախսված գումարի չափից (աշխատողների թվի մասը արդեն պարզ է):
հ.գ.
Այս ամեն ինչի համատեքստում, ինձ այլ բան է նաև հետաքրքիր: Ու՞ր են այն պատգամավորները, որոնք ասում էին պետական համակարգի աշխատողների թիվը պետք է նվազի, և դիցաբանական ճառեր էին ասում նրանց այլ ոլորտներում տեղավորելու վերաբերյալ:
Մի բան կասեմ ձեզ, դուք դատարկախոսներ եք, ձեր թիմի ղեկավարից ոչ պակաս:
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի էջից: