Ուսանողները տապալել են քննությունը iPhone-ի պատճառով
Advertisement 1000 x 90

Ուսանողները տապալել են քննությունը iPhone-ի պատճառով

Դեռևս 2017թ. iOS 11 թարմացումից հետո Apple սմարթֆոններում ընտրվում է պատկերների HEIC ձևաչափը։ Դրա առանձնահատկությունը նկարների սեղմումն է, ինչի արդյունքում դրանք գրեթե կրկնակի քիչ տեղ են զբաղեցնում, քան JPEG-ը։

Այս ձևաչափից կարող են օգտվել բոլորը, այն հասանելի է նաև Windows-ում, ինչպես նաև այդ համակարգին գնալով ավելի շատ առցանց հարթակներ են անցում կատարում՝ սերվերների վրա ավելի շատ տեղ խնայելու համար։

Չնայած դրան, պարզվել է, որ HEIC-ին պատրաստ չեն ԱՄՆ կայքերը, որոնք օգտագործվում են քննություններ հանձնելու համար։ Արդյունքում՝ ուսանողների մեծ մասը տապալել է քննությունը։ Մասնավորապես՝ հանձնարարությունների մի մասը պետք է գրավոր կատարել, ինչից հետո պահանջվում է լուսանկարել այն և վերբեռնել կայք։

 Քոլեջների միությունը ուսանողների համար հատուկ ցուցումներ է հրապարակել, թե ինչպես փոխարինել HEIC-ը JPEG-ով, որպեսզի հետագայում խուսափեն նման խնդիրներից։

vnews.am