«Երևանի նվիրական հասցեներից. Հովհաննես Քաջազնունու տունը». Ռուբեն Շուխյան
Advertisement 1000 x 90

«Երևանի նվիրական հասցեներից. Հովհաննես Քաջազնունու տունը». Ռուբեն Շուխյան

Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան հրապարակումը.

«Երևանի նվիրական հասցեներից. Հովհաննես Քաջազնունու տունը.

Պուշկինի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում է ապրել ականավոր քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ, տաղանդաշատ ճարտարապետ, պրոֆեսոր Հովհաննես Քաջազնունին: Առաջին Հանրապետության անկումից հետո նա Խորհրդային Հայաստան էր վերադարձել 1924-ին, նպատակ ունենալով օգնել հայրենիքին և զբաղվել զուտ իր մասնագիտությամբ՝ ճարտարապետությամբ:

Հովհաննես Քաջազնունին մահացավ 1938-ի հունվարի 15-ին, Երևանի բանտային հիվանդանոցում թոքաբորբից՝ 70 տարին դեռ չբոլորած: Ստալինյան բռնապետական ռեժիմի կողմից նա պետք է գնդակահարվեր դեռևս 1937-ի դեկտեմբերի 5-ին՝ Չեկայի եռյակի կայացված հերթական մարդատյաց որոշման համաձայն, այդ վճիռը ժամանակավորապես կարողացել էր կանխել բանտային բժիշկը։

Տարիներ շարունակ խոսվում է շենքի վերանորոգումից հետո այստեղ տեղակայել Քաջազնունու տուն-թանգարանը, ինչպես դա հիմա նախատեսվում է անել Դրոյի և Արամ Մանուկյանի տների պարագայում: Հուսով լինենք, որ Հայաստանի մայրաքաղաքը կունենա վերջապես մեր պատմությանն ու մշակույթին հարիր հուշարձաններ և տեղանուններ՝ փոխարինելով բոլշեւիկյան ժամանակաշրջանի ապազգային և օտար գործիչների բազում անուններ»:



Նման նյութեր