Դա այս կառավարության հերթական հակասոցիալական նախաձեռնությունն է, որը փորձ է արվում հրամցնել իբր թե ճոխության հարկ
Advertisement 1000 x 90

Դա այս կառավարության հերթական հակասոցիալական նախաձեռնությունն է, որը փորձ է արվում հրամցնել իբր թե ճոխության հարկ

Որքան հասկանում եմ գույքահարկի բարձրացումը լինելու է համընդհանուր ու հարվածելու է բավական լայն սոցիալական շերտերի։ Եթե շուկայական գներով հարկվելու է երեք միլիոն դրամանոց և ավել սեփականությունը, ապա դա այս կառավարության հերթական հակասոցիալական նախաձեռնությունն է, որը փորձ է արվում հրամցնել իբր թե ճոխության հարկ։ Ճոխության հարկ կարելի է սա կոչել, եթե ասենք օրինակ 100 միլիոնից թանկ սեփականությունը հարկվեր, այն էլ որոշակի տարեթվից հետո, ասենք օրինակ 2005 թվականից հետո ձեռք բերվածը, քանի որ այդ ժամանակ տների գները սկսեցին աստղաբաշխական թվեր կազմել։ Թե չէ այսօր քաղաքի կենտրոնում շատ համեստ ապրող ընտանիքներ կան, ովքեր ժառանգել են բնակարաններ, որոնք շուկայական գնով արժեն բավականին բարձր, բայց դրանք ճոխություն չի կարելի համարել։ Լավ կլիներ, որ ես սխալ հասկացած լինեի այս օրենքը, բայց եթե ասածիս նման է, ապա սա այս կառավարության հերթական հակաժողովրդական դեմագոգիան է և կարծում եմ սա շատ մեծ հակակառավարական ցույցերի պոտենցիալ կարող է ունենալ։

Հ.Գ. Լրագրողներին խնդրում եմ ինձ այս հարցով չզանգահարել, տեքստիս վրա եմ աշխատում և հարցազրույցների ժամանակ չունեմ։

Մշակութաբան Աղասի Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր