Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել
Advertisement 1000 x 90

Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը։

«Արման Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկի հարակից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրայլ: Նախաքննությունը շարունակվում է»,- նշեց Եգանյանը:

Արման Սահակյանը ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ է նշանակվել 2011 թվականի հունիսի 22-ին, 2018 թվականին ազատվել է պաշտոնից։

Լիլիթ Դեմուրյան