Կոնստանտին Տեր-Նակալյան. «Մի քանի օբյեկտիվ հիմնավորումներ, որոնք թույլ են տալիս ողջամիտ կասկած արտահայտելու Նիկոլի՝ կորոնավիրուս ունենալու հարցում»
Advertisement 1000 x 90

Կոնստանտին Տեր-Նակալյան. «Մի քանի օբյեկտիվ հիմնավորումներ, որոնք թույլ են տալիս ողջամիտ կասկած արտահայտելու Նիկոլի՝ կորոնավիրուս ունենալու հարցում»

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքում գրել է.

«Նյարդայնացնող, ահավոր շատ նյարդայնացնող են խաղաղության աղավնի, ընդ որում, խիստ բարոյական աղավնի խաղացող սնոբները։ Թե բա՝ վա՜յ, ինչպե՞ս կարելի է ծաղրել Նիկոլի՝ կորոնավիրուսով վարակվելու փաստը, վա՜յ, ախր դա անթույլատրելի է, լյա-լյա-տապալյա։

Իյա, իրո՞ք։ Տղերք ու աղջկե՛րք, սկի չեմ էլ խոսում, որ ձեր բարոյախրատական ճառերը ինչ-որ հեչ լսելի չէին, երբ ՀՀԿ-ականների բակերում դագաղներ ու լենտեր էին կապում, երբ ահաբեկում էին նրանց ու նրանց ընտանիքի անդամներին, վիրավորում ու տեռորի էին ենթարկում նրանց երեխաներին։ Թաքուբիր դեմքեր էին ձեր մեջից, որ դուխ էր անում կմկմալու, որ դա ճիշտ չէ։ Էդ սաղ մի կողմ։

Տղերք ու աղջկե՛րք, մի հատ հետևյալ հարցին պատասխանեք. հանուն ինչի՞ ես պետք է հավատամ, որ Նիկոլի մոտ կորոնավիրուս կա։ Դուք նենց եք խոսում, ասես դա անբեկանելի փաստ է։ Բարի, ուրեմն հիմնավորեք։ Մենակ չասեք՝ Նիկոլն ա ասել։ Նիկոլը էս ընթացքում հարյուրավոր բաներ է ասել, որոնք սուտ են եղել։

Երբ էդ սրբի նիմբան վրեքներիցդ հանեք ու դադարեք բարոյախրատական սնոբիզմը, թերևս կհասկանաք մարդկանց թերահավատության պատճառը, որովհետև էդ թերահավատությունը հիմնավորվում է բազմաթիվ փաստերով, իսկ ձեր վստահությունը, եթե անկեղծ է, ապա հիմնված է զուտ դոգմատիկ հավատի վրա, որ Նիկոլը էս անգամ էլ չի ստել։

Ու որ ասածս մերկապարանոց չլինի, բերեմ մի քանի օբյեկտիվ հիմնավորումներ, բացի Նիկոլի՝ ստահակ սրիկա լինելուց, որոնք թույլ են տալիս ողջամիտ կասկած արտահայտել էս թեմայի շուրջ։

1. Վաղուց արդեն հայտնի է, որ այն թեստավորումը, որն արվում է ՀՀ-ում, բավականին բարձր անճշտության շեմ ունի․ մոտ 40% է՝ ասում են։ Ու որպեսզի քիչ թե շատ ճշգրիտ արդյունք լինի, պետք է առնվազն 3 անգամ մարդը թեստավորվի։ Նիկոլն ասում է, որ թեստավորվել են 1 ագամ երկու օր առաջ։

2. Եթե կար կորոնավիրուսի կասկած, և ընտանյոք հանդերձ թեստավորվել էին, ապա ինչո՞ւ էին ընտանյոք հանդերձ զվռնում երկրով մեկ այս երկու օրը։ Ի՞նչ գործ ունեին Նիկոլի աղջիկները Ենոքավանում, ի՞նչ գործ ունեին Կենդանաբանական այգում։ Իրե՞նք չեն օրնիբուն ասում, որ զգոնություն է պետք, ու եթե ունեք կասկածներ, ինքնամեկուսացեք։

3. Հերիք չէ՝ երկրով մեկ զվռնում են, մի հատ էլ աներձագին են հյուրընկալում իրենց տանը։ Դե, էն, որ երեկվա դարակազմիկ լայվն էր նկարել զենքի թեմայով ու, իհարկե, փառահեղ եզություններ էր դուրս տալիս։ Լավ, աներձագին հյուրընկալել է, լավ է արել, բա էդ մալին էլ ո՞ւր են ուղարկում էսօր ԱԺ, եթե իրենց մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Որտե՞ղ է տրամաբանությունը։

Ու էս ամեն ինչը իմաստ ունի, եթե էդ բարոյախրատական ճառեր կարդացողներն իրոք անկեղծորեն հավատում են Նիկոլին։ Եթե նրանք էդ ճառերը չհավատալով են գրում, ապա թերևս մի խորհուրդ կարող եմ տալ՝ դուրս գալ Նիկոլի հետույքից ու էդ երեսպաշտական լոլոները խցկեն իրենց հետույքը։ Թե բա՝ ինչպե՞ս կարելի է»։



Նման նյութեր