«Մեյմանդարի» շուկայի աշխատողները համաձայն չեն պարետի որոշման հետ, ըստ որի՝ շուկան մեկ օրով պետք է փակվի։
Վաճառողներին առաջարկվում է ապրանքը տանել այլ տեղ վաճառել, օրինակ՝ Արտաշատում, նրանք, սակայն, համաձայն չեն։
«Որոշումը չի փոխվելու, շուկան փակվելու է, իզուր ժամանակ եք կորցնում», – ասացին վաճառողներին։
«Քրտնածս ապրանքը, որ վաղը տանեմ շուռ տամ, ձեր պարետին դուր կգա՞», – վրդովեց վաճառողներից մեկը։
«Էդքան կլուբնիկ, որ բերել եմ, 24 ժամ ո՞նց պահեմ, հետո նորից վաճառեմ, պիտի թափեմ չէ՞, ապրանքը փչանում է», – նշեց մեկ այլ վաճոռող։
«Ախպեր, թող պրետը բերի իմ գումարը տա, ես թողնեմ, հելնեմ ստուց էթամ», – ասաց մեկ ուրիշը։